Վերջին չորս տարիներին պետական պարտքն ավելացել է 3.1 մլրդ դոլարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը հասել է 9,97 մլրդ դոլարի։ Միայն 2021 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով այն դեպքում, երբ Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով։ Գործող իշխանությունների կառավարման 4 տարիների ընթացքում (2018 թվականի ապրիլից ի վեր) Հայաստանի պետական պարտքն ավելացել է 3,1 մլրդ դոլարով կամ 45,2 տոկոսով։ Միայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական պարտքը ավելացել է 748,36 մլն դոլարով կամ 8,1 տոկոսով։ Ուշագրավ է, որ պետական պարտքի ավելացումն իրականացվել է ներքին պարտքի աճի հաշվին, սակայն հարկ է նշել, որ ներքին պարտքի սպասարկումը պետական բյուջեի համար ավելի ծախսատար է, քան արտաքինը:
Եվ արդյունքում ստացվում է, որ 2022 թվականին Հայաստանի արտաքին պարտքը նվազել է, իսկ ներքինը՝ աճել: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի պետական պարտքի 66,9 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 33,1 տոկոսը, այսինքն՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տեղի է ունեցել պետական պարտքի կառուցվածքի կտրուկ փոփոխություն»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
420Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
173Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
208Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
25105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
23005.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51102.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50702.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
47202.10.2026, 13:06