«ՀՀ յուրաքանչյուր բնակչի ուսերին կա մոտ 3400 դոլարի պարտք». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «1991-ի անկախությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է հարաբերական տատանումներով։ Եղել են տարիներ, երբ նույնիսկ նվազել է, բայց միջին հաշվով ավելացել է մոտ 200 մլն դոլարով։
2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մեր երկրի արտաքին պարտքը ավելանում է սրընթաց կերպով' տարեկան նվազագույնը 800 մլն դոլարով։
Սպասելի է, որ 2022-ին Հայաստանի արտաքին պարտքը կհատի 10 մլրդ դոլարի շեմը, հիմա մոտ 9.8 մլրդ է։
1991-2018 թվականներին' 27 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը հասել է մոտ 6.5 մլրդ դոլարի, իսկ միայն վերջին 4 տարվա ընթացքում' 2018-2022թթ ընթացքում ավելացել 3.2 մլրդ դոլարով։
Հիմա ՀՀ յուրաքանչյուր բնակչի ուսերին կա մոտ 3400 դոլարի պարտք։ Նիկոլը իր թիմով վաղը կփախչի, բայց պարտքը կմնա մեզնից ամեն մեկի, այդ թվում այսօրվա նիկոլապաշտների ուսերին»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
230Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
53513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
160613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
58912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
100511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
158011.08.2026, 21:04