«Ի՞նչն էր խանագարում, որ նրանք լինեին 20 օր Բերձորում ու Աղավնոյում». Հովհաննես Իշխանյան
![]() 302 Շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ., 19:24 Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Դիմադրություն» շարժումը հայտարարում ա, որ սեպտեմբերի 2-ից վերսկսելու է գործողությունները։ Իսկ ի՞նչն էր խանգարում, որ նրանք լինեին 20 օր Բերձորում ու Աղավնոյում, էնտեղի ապրումակցումն ու զգացումները գեներացնելով՝ թափ առնեին ու բերեին հասցնեին սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրվան։ Երևակայությո՞ւնն էր խանգարում, ալարկոտությո՞ւնը, հուսահատությո՞ւնը, մեծամտությո՞ւնը, փիառի հանդեպ իբրև թե նողկա՞նքը։ Կամ գուցե ավելի ռացիոնալ ու արդյունավետ ծրագի՞ր ունեն։ Եթե ավելի արդյունավետ ծրագիրը չի պատճառը, ապա վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն արժի նեղանալու ու հապշտապ վերլուծություններ անելու փոխարեն իրենց մեջ զննեն բացթողումները, եթե բացթողումը կապիտալի անվտանգության հետ չի կապված, իհարկե։ Որովհետև եթե սեպտեմբերի 2-ի թափն էլ, որին, իհարկե, մենք էլ ենք ներգրավվելու, Երևանում չլուծի խնդիրը, Հայաստանից նոր տարածք է զիջվելու Ադրբեջանին, ու դուք կրկին ստատուսներ եք գրելու, թե ինչ խայտառակ իշխանություն է Հայաստանում՝ սպասելով հաջորդ արարին ու համոզելով, որ ձեր արածին-չարածին անդրադարձ չլինի, ինչպես, օրինակ, կուլ ենք տվել, որ դավաճանների հետ Ազգային ժողով եք կիսում։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն սեպտեմբերի 2-ին և Էդգար Ղազարյանի շնորհիվ սկսած նոր արարով խնդրի լուծման համար»։ Աղբյուրը` Հովհաննես Իշխանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
