«Դա հասկացել է թշնամին և կողմնորոշվել, իսկ մենք շարունակում ենք իրար մերժել»․ Նարինե Դիլբարյան
![]() 259 Շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ., 20:45 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Փրկիչ-առաջնորդների մրցակցությունը միշտ էլ ավարտվում է պետության կործանարար տապալմամբ: Հայաստանի և Արցախի պետական դիմադրողականության անկումը հասնում է ծայրակետին, և պատասխանատուն ոչ միայն կազմաքանդող խամաճիկ իշխանություններն են, որոնց կարողունակությունն աներկբա է, այլ նաև առաջատար լինելու համարումն ունեցող խորհրդարանական ընդդիմությունը, որը տարաբնույթ հակասական քայլերի է դիմում՝ հանրությանը ազգային պետական նպատակների շուրջ միաբանելու փոխարեն՝ առաջնորդի բարդույթով տառապում: Առաջինն ու միակ հայրենասերը լինելու կպչուն-սևեռուն գաղափարները բոլոր դարերում հայ քաղաքական-հանրային ուժերի ձախողումների հիմնապատճառն են եղել: Դա հասկացել է թշնամին և կողմնորոշվել, իսկ մենք, հայկական բանակը, ազգային անվտանգությունը, տնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, Արցախ-Հայաստան կապը վտանգած, մարդկային և տարածքային կորուստների խելագար քաոսում շարունակում ենք իրար մերժել, թերագնահատել, անձնական հավակնությունները գերադասել, բոլորին պիտակավորել, վարկաբեկել, հետո էլ լալահառաչ բղավել, թե ինչու է հասարակությունը անհույս և թևաթափ բոլորին մերժում: Փաստորեն՝ «Մերժիր Սերժին» կարգախոսն իրականում սահուն դարձավ «Մերժիր ինքնիշխան պետությունը», «Կեցցե ստրկական անհայրենիք օտարահպատակությունը»»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
