Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Կառավարությունը պարտավոր է չեղարկել իր նախաձեռնությունը»․ քաղաքագետ

«Կառավարությունը պարտավոր է չեղարկել իր նախաձեռնությունը»․ քաղաքագետ
268
Կիրակի, 28 օգոստոսի, 2022 թ., 16:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Կառավարությունը պարտավոր է չեղարկել իր նախաձեռնությունը
Օրեր առաջ առաջ Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով քաղաքացին կարող է վճարել 24 միլիոն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո: Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ:
Արդեն ակնհայտ է, որ գոյություն ունի քաղաքական, հանրային լայն կոնսոլիդացիա այս նախագծի դեմ:
Կառավարությունը պարտավոր է՝ չեղարկել իր նախաձեռնությունը»: