«ՌԴ ԱԳՆ-ը երկու կարևոր արձանագրում է արել». Սուրեն Սուրենյանց
![]() 762 Երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ., 10:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մոսկվայի կարևոր ուղերձները Ռուսաստանի և Հայաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25-ամյակի ուղերձում ՌԴ ԱԳՆ-ն երկու կարևոր արձանագրում է արել: ■ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Լեռնայի Ղարաբաղում մնում է խաղաղության ապահովման առանցքայի գործոնը □ «Լեռնայի Ղարաբաղ» միավորի ընդգծմամբ՝ ՌԴ-ն, ըստ էության, հակադրության մեջ է մտնում պաշտոնական Բաքվի այն պնդումների հետ, թե ԼՂ խնդիր այլև գոյություն չունի ու Ղարաբաղը չի կարող ստանալ որևէ կարգավիճակ: ՌԴ ԱԳՆ կողմից «Լեռնայի Ղարաբաղ» վարչատարածքային միավորի ընդգծումը պետք է օգտագործվի Արցախի իշխանությունների կողմից՝ սուբեկտության բարձրացման ուղղությամբ արդյունավետ քայլեր անելու ուղղությամբ: Խոսքն այն մասին չէ, որ առավոտից երեկո Ստեփանակերտից լսենք «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ոչինչ չասող արտահայտությունը: Պաշտոնական Ստեփանակերտը պետք է ձգտի Բաքվի հետ ուղիղ դիալոգի. այս հարթության վրա է լուծվելու ԼՂ կարգավիճակը: Պաշտոնական Երևանը պետք է սատարի Ստեփանակերտի այս ջանքերին: ■ ՌԴ արտաքին գերատեսչությունը նշում է, որ Մոսկվան «առանցքայի դաշնակցի դիրքից» կշարունակի օգնել Երևանին՝ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների անվտանգության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ □ Մոսկվան, ըստ էության, հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել հայ- ադրբեջանական և հայ- թուրքական երկխոսության մոդեռատորությունը: Թյուր է մեզանում տարածված կաղապարված կամ ժամանակավրեպ այն կարծրատիպը, թե հայ- ադրբեջանական և հայ- թուրքական դիալոգը հակադրության մեջ է Մոսկվայի օրակարգի հետ կամ նույնիսկ հիմքեր է ստեղծում՝ տարածաշրջանում ռուսական ազդեցությունը սահմանափակելու համար: Հայ- ադրբեջանական և հայ- թուրքական դիալոգը չպետք է հակադրել հայ-ռուսական հարաբերություններին, այլ անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի սուբեկտությունը՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համատեքստում»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
