«Ե՞րբ է գալու պատասխանատվության պահը». Սուրեն Սուրենյանց
![]() 303 Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 01:12 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ե՞րբ է գալու Նիկոլ Փաշինյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատասխանատվության պահը ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար, ինչի հետևանքով տեղի է ունեցել Շուշիի անկումը: Պատերազմի հետ անուղղակի կապ ունեցող հոդվածով կալանքի տակ է նաև Հայաստանի ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Երբ պետությունը պատերազմում պարտվում է, մեղքի ու պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև բարձրաստիճան զինվորականներն ու ամենևին չեմ բացառում, որ տարբեր գեներալների հաշվին ավելանա «էլիտար» կալանավորների թիվը: Չեմ էլ կարող պնդել կամ հերքել նրանց մեղավորությունը, որովհետև դա նախաքննության ու դատաքննության գործն է, որոնց ընթացքը, անշուշտ, պետք է գտնվի բոլորիս համակ ուշադրության կենտրոնում: Բայց մի քանի նկատառում, քաղաքական գնահատական, այնուամենայնիվ, ուզում եմ հնչեցնել: Պատերազմի հետ կապված քրեական գործերը, անկախ հիմքերի առկայությունից, որոշակի անվստահություն հարուցում են հասարակության մեջ, որովհետև քաղաքական իշխանությունն առաջնորդվում է մի վարկածով, ըստ որի՝ պարտության հարցում մեղավոր են բոլոր արտաքին ու քաղաքական սուբյեկտները՝ իրենից բացի: Արդյո՞ք հարուցված գործերը դառնալու են քաղաքական այս նարատիվի, մտածողության պատանդը, թե՞ օբյեկտիվ, համապարփակ քննություն է տեղի ունենալու՝ ցույց կտա ժամանակը: Եվ վերջապես: Ուժերի հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը, ըստ էության, կանխորոշել էին 44-օրյա պատերազմի արդյունքը: Հայաստանը չէր կարող հաղթել պատերազմում, ըստ այդմ՝ առաջին հերթին, պետք է պատասխանատվության ենթարկվեն արժանապատիվ խաղաղության օրակարգը վիժեցրած, ձախորդ դիվանագիտությամբ պատերազմն անխուսափելի դարձրած քաղաքական առաջնորդները: Ե՞րբ է գալու Նիկոլ Փաշինյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատասխանատվության պահը: Առանց դրա՝ գուցե իսկապես մեղավոր գեներալները լինելու են քավության նոխազի կարգավիճակում»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
