«Շուշին պետք է տա՞նք». ուշագրավ դրվագ՝ Արզումանյանի եւ Փաշինյանի շփումներից․ «Հրապարակ»
![]() 1077 Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 09:54 «Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ ՔԿ-ի ներկայացրած բացատրությունը, թե ինչու են ձերբակալել Արցախում հայտնի Միշկոյին, մեկ բառով հետևյալն էր՝ նրան մեղադրում են Շուշին հանձնելու մեջ։ Արզումանյանը, իրականում, կարող է տիրապետել արժեքավոր տեղեկատվության, թե ով է իրականում հանձնել Շուշին, կամ ում հրահանգով է հանձնվել։ Այս ձերբակալումից հետո մեզ ուշագրավ դրվագ պատմեցին պատերազմի վերջին օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին Արցախի ՊԲ հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանի և Նիկոլ Փաշինյանի այդ օրերի շփումներից։ Պարզվում է՝ Փաշինյանը շատ հաճախակի է զանգահարել Արզումանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ իրավիճակ է ճակատում, և ամեն անգամ նույն հարցն է տվել․ «Շուշին հանձնե՞լ եք»։ Արզումանյանը սկզբում զարմացել է այդ հարցից, ապա մի օր էլ զայրացել է, թե՝ «պետք է տա՞նք»։ Եվ երբ Հայաստանի վարչապետը չափից դուրս շատ է միջամտել ու անհանգստացրել իր «անիմաստ հարցերով», Միքայել Արզումանյանը կտրուկ ասել է․ «Սրանից հետո Ձեր հարցերն ուղղեք Օնիկ Վիկտորովիչին»․ խոսքը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին է։ Դրանից հետո Արզումանյանի ու Փաշինյանի հարաբերությունները լարվել են։ Իսկ Շուշիի անկման նախօրեին թշնամու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Շուշիի մի այնպիսի դիրքի, որի տեղը, զինվորականների պնդմամբ, անհնար էր կռահել, եթե կոորդինատները հակառակորդը չունենար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
