«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են»․ վարչապետ
![]() 277 Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 11:42 Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի սկզբում՝ շնորհավորելով բոլորին գիտելիքի օրվա առթիվ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ «Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակյալ աշխատուժի բացակայության մասին պնդումները: Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ: Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հտևանքով ավելի ու ավելի հաճախ են հնչում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ: Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»: Ն․ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն է տվել Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի ԱԺ-ում: |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
