«Չենք կարող հանդուրժել ուսուցիչների ծիծաղելի աշխատավարձերը»․ Նիկոլ Փաշինյան

«Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 55 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որն ամրագրված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում, մեկնարկել է»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով գյուղական ու քաղաքային բնակավայրերում գործող մանկապարտեզներում ու դպրոցներում ցածր աշխատավարձերի խնդրին, նա ասաց․ «Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը, և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ դա պետք է զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում, դա պետք է լինի շարունակական գործընթաց և ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պետք է ստանան: Այսինքն, ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել և կրկին աշխտավարձի բարձրացում ունենալ, որովհետև ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում: Իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու: Նույն գործընթացը պետք է ընդգրկի նաև մանկապարտեզների դաստիարակներին»,- ասաց Փաշինյանը։

«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
8608:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
174Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
175Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
211Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
29812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
29512.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
29312.09.2026, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
33111.09.2026, 17:12