Փաշինյանը՝ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին
![]() 878 Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 12:36 Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։ «Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ ու պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը ու այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն. մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»,-ասաց նա։ «Հայ ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն, և մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ հանդիպումից այլ մանրամասներ չկա հայտնելու։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
