«Վեդին ընտրել է այս ապագան». Նաիրա Զոհրաբյան
![]() 250 Հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ., 15:18 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Վեդին ընտրել է այս ապագան. 2690 ձայն՝ հանուն թուրքի հետ ապագայի Երեկվանից հայրենասիրական ընդվզում է բոցավառվել հայ ազգային-ազատագրական մտքի քառուղիներում։ Ֆեյսբուքա-լրատվական մեյնսթրիմն ալակոծված է երեկ Վեդի քաղաքում Թուրքիայի երկու քաղաքացիների անամոթ պահվածքից։ Նրանք Վրաստանով եկել են Հայաստան, գիշերով Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում սկսել են աղմկել, հայերին ու Հայաստանն անվանարկել։ Վեդու հպարտ քաղաքացիները չեն դիմացել թուրք ամուսինների բեսպրեդելին ու հայ-թուրքական թեթև ընդհարում է տեղի ունեցել գյուղամիջում։ Ոստիկանները Թուրքիայի քաղաքացիներին հրավիրել են ոստիկանական բաժանմունք, որտեղ ևս, ըստ տեղեկությունների, թուրք երկյակն իրեն խիստ լկտի է պահել։ Անկեղծ, չեմ հասկանում մեր հայրենակիցների ընդվզումն ու Վեդու կենտրոնում հայ-թուրքական ազգային-ազատագրական ֆրոնտ բացելը։ Մեկ տարի առաջ՝ հունիսի 21-ին, Վեդի քաղաքում ընտրություններին մասնակցել է 5156 ընտրող, որոնցից 2690-ն իրենց համաձայնությունը տվել են, որ թուրքը գա իրենց տուն ու իրենց համայնքի կենտրոնում կոնյակ բացի և խմի թուրք-ադրբեջանական եղբայրության կենացը։ Մեկ տարի առաջ դուք, քվեարկելով Նիկոլի բանտիկով մուրճի օգտին (վերաբերվում է բացառապես թուրքական օրակարգին կողմ քվեարկողներին), թուրքին բերեցիք ձեր տուն ու ոչ մի կերպ չեմ հասկանում սույն աղմուկի պատճառը։ Ու երբ Արմեն Գրիգորյանը գոռում էր, որ թուրքը հասնելու է Արարատ և Վեդի, նաև ձեր մեջ եղան մարդիկ, ովքեր մասնակից դարձան Արմենի քաղաքական սպանությանը։ Իսկ ովքեր չեն ընտրել բանտիկով մուրճն ու թուրքի հետ ապագան, ես անկեղծորեն հասկանում եմ ձեր ցավն ու ընդվզումը»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
