Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սխալվելու իրավունք այլևս չունենք». Սուրեն Սուրենյանց

«Սխալվելու իրավունք այլևս չունենք». Սուրեն Սուրենյանց
592
Ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ., 10:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «2022թ-ի սեպտեմբերի 2-ին պետք է արձանագրել՝ սխալվելու իրավունք այլևս չունենք
1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։
Տոնական օրերին, որպես կանոն, պաթոսի, բարձրագոչ խոսքերի պակաս չի լինում:
Սակայն այսօր՝ 44-օրյա մահաբեր պատերազմից հետո, ստիպված ենք արձանագրել, որ Արցախի անկախության օրակարգն այլևս իրական չէ ու պետք է մեր բոլոր ջանքերը կենտրոնացնենք ԼՂ հայկականության, նրա ժողովրդի անվտանգության ապահովման համար:
Այսօրվա խորհուրդը պետք է լինի իրապաշտությունը, Արցախի իշխանությունների կողմից իրատեսական օրակարգի որդեգրումը, Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ռուսական միջնորդությամբ կամ ուղղակի, դիալոգի նախաձեռնումը:
2022թ-ի սեպտեմբերի 2-ին պետք է արձանագրել՝ սխալվելու իրավունք այլևս չունենք»: