Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գալու է այն օրը, երբ Հայաստանում զրոյի են հավասարեցվելու թշնամական փափուկ ուժի գործակալությունները»․ Էդգար Էլբակյան

«Գալու է այն օրը, երբ Հայաստանում զրոյի են հավասարեցվելու թշնամական փափուկ ուժի գործակալությունները»․ Էդգար Էլբակյան
250
Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 00:18

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ԱՐՑԱԽԻ ՏՈՆԻՆ
• Հայաստանը չունի այնքան ռեսուրս, որ նրա որևէ վարչակարգ հաջողությամբ վարի և՛ ներքին, և՛ արտաքին պայքար։ Նախկին վարչակարգերը վարում էին արտաքին պայքար՝ անտեսելով ներքինը, և հաղթեցին առաջինում ու պարտվեցին երկրորդում, ներկա թուրքական վարչակարգը վարել ու վարում է միմիայն ներքին պայքար՝ անտեսելով արտաքինը, որում պարտվում են ազգն ու հայրենիքը։
• Գալու է այն օրը, երբ Հայաստանում զրոյի են հավասարեցվելու թշնամական փափուկ ուժի գործակալությունները, և երկիրս դարձյալ ամբողջ ուժերն ուղղելու է արտաքին պայքարում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը։ Այդ ժամանակ նորից ազատ կլինեն նկարում երևացող արցախավայրերը՝ Դիզափայտի գագաթը (2478.3 մ), Վարդասարը (2388.6 մ) և Մեծ Քիրսը (2724.2 մ)»:

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան