Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ալիևն Իտալիայի վարչապետի հետ քննարկել է բրյուսելյան հանդիպումը

Ալիևն Իտալիայի վարչապետի հետ քննարկել է բրյուսելյան հանդիպումը
689
Ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ., 12:24

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են բրյուսելյան հանդիպումը, հայտնում է Report-ը: Նշվում է, որ «հանդիպմանն ընդգծվել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կազմակերպված բրյուսելյան խաղաղության օրակարգի կարևորությունը»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: