Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հապաղելն այլևս անթույլատրելի է»․ Արթուր Ղազինյան

«Հապաղելն այլևս անթույլատրելի է»․ Արթուր Ղազինյան
249
Ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ., 20:24

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնիկ Գասպարյանը պետք է խոսի. հապաղելն այլևս անթույլատրելի է:
Նա պետք է պատասխանի, ի թիվս այլ հարցերի, երեք առաջնահերթ ու կարևոր հարցերին.
1. Ինչո՞ւ և ո՞ւմ ցուցումով չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն,
2. Ինչո՞ւ և ո՞ւմ ցուցումով չի իրականացվել զորքի բացազատում,
3. Ինչո՞ւ և ո՞ւմ ցուցումով է դադարեցվել ՀՀ ԶՈւ լրամահամալրումը և առաջնագիծ են ուղարկել կամավորականներին:
Հ.Գ. ՀՀ զինված ուժերը չեն կարող մեղավոր նշանակվել դավաճանության մեջ:
Հ.Հ.Գ. Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի պարտվել․․․»։

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան