Երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին. իրավապահ համակարգը՝ խնդրի առաջ. «Ժողովուրդ»
![]() 262 Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 09:26 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը 44-օրյա պատերազմի գործողությունների մասով հարուցված քրեական գործերով կանգնել է մի խնդրի առաջ: 2020թ. 44-օրյա պատերազմի գործերը քննող նախաքննական մարմիններին պատերազմի ոչ բոլոր նյութերն են հասու, քանի որ դրանք համարվում են պետական, ռազմական գաղտնիք: Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմիններից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել պատերազմի մասով որոշ նյութեր, իսկ թե ինչ են պատասխանել դիմումին, մեզ առայժմ մանրամասներ պարզել չհաջողվեց, միայն գիտենք, որ այնքան էլ գոհացուցիչ չի եղել պատասխանը: Նկատենք, որ, այս իրավիճակին զուգահեռ, Քննչական կոմիտեն բավականին ակտիվ կերպով մեկը մյուսի հետևից մեղադրանք է առաջադրում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին Շուշիի ինքնապաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար և, դատարանի որոշմամբ, կալանքի է տանում: Իսկ, ահա, երեկ մեղադրանք առաջադրվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Թե ինչն է ակտիվության պատճառը, դեռ անհասկանալի է. երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
