Քաղաքացիները՝ փաստի առաջ. Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները արդար չեն. «Ժողովուրդ»
![]() 1085 Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վբեթ» ընկերությունը, որ իր նկարագրության մեջ պնդում է, թե «Հայաստանում առաջատար բուքմեյքերական ընկերությունն առցանց խաղային արտադրանքի լայն ընտրանի է ներկայացնում», պարզվում է, հրաժարվել է տրամադրել որոշ քաղաքացիների շահումները: Նման եզրահանգման ենք գալիս՝ ուսումնասիրելով դատական ակտերի որոնման DataLex համակարգը: Ըստ այդ համակարգի՝ օրինակ՝ 2020 թվականի ընթացքում քաղաքացիներ Մարիամ Ղազարյանը, Քնարիկ Երանոսյանը գումարի բռնագանձման պահանջով ընկերությանը դատի են տվել: Նույն պահանջով 2019-ին ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել քաղաքացիներ Թորոս Սեմիզյանը, Խաչատուր Ավետիսյանը, Կարեն Խաչատրյանը, Շմավոն Շահումյանը: Տեղեկացանք, որ, օրինակ, Շմավոն Շահումյանը պահանջել է իրեն տրամադրել շահած 1.572.550 հազար դրամը, դատարանը, սակայն, որոշել է հայցը բավարարել մասնակի ու ընկերությանը պարտավորեցնել քաղաքացուն վճարել 560 հազար դրամ: Քաղաղաքացի Խաչատուր Ավետիսյանի՝ 400.000 դրամի պահանջով հայցն էլ դատարանն ամբողջովին է բավարարել, ու «Վբեթ» ընկերությունը ստիպված է եղել վճարել ոչ միայն պահանջվելիք գումարը, այլ նաև հայցվոր կողմի դատական ծախսերի գումարը: Սա նշանակում է, որ քաղաքացիները, տրվելով սադրանքին, ամեն դեպքում, գումար են խաղացել, շահել են, սակայն «Վբեթ» ընկերությունը հրաժարվել է դրանք վճարել, ինչն էլ դատական վեճի պատճառ է դարձել: Ի՞նչ է ստացվում. ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, արդար չեն վարվում իրենց սպառողների հետ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
23911:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
45100:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
319Երեկ, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
44218.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
88916.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
46916.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
89016.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
139615.04.2026, 22:22
