«Խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մի քանի ամսվա ընթացքում». Ալիև
![]() 931 Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 21:24 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է պատրաստվել և ստորագրվել մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Կարծում եմ, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր պատրաստել և ստորագրել մի քանի ամսվա ընթացքում: Եթե հայկական կողմը նույն կամքը դրսևորի, ապա կարծում եմ, որ դա իրական է»,- ասել է նա իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանակցությունների ընթացքում այս ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Մենք պայմանավորվեցինք, որ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն խաղաղ համաձայնագրի շուրջ գործնական բանակցություններ սկսելու համար: Մենք այս առաջարկը ներկայացրել ենք, կարելի է ասել, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո: Մենք հայտարարել ենք. որ մեզ պետք է խաղաղություն, խաղաղության պայմանագիր, Հայաստանին մոտ երկու տարի պահանջվեց դրան համաձայնելու համար: Ես սա համարում եմ հանդիպման կարևորագույն արդյունքներից մեկը»,- ասել է Ալիևը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
