«Տավուշի ընտրողների թիվը ռեզինի նման երկարում-կարճանում է». Ոսկան Սարգսյան
![]() 259 Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 00:48 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 108 773։ 2021թ․ հունիսի 20-ին կայացած խորհրադարանական ընտրություններում Տավուշի մարզի ընտրողների ընդհանոր թիվը կազմել է 109 հազար 690։ 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրություններում ընտրողների թիվը եղել 18374, 2021թ․ նոյեմբերի 14-ին կայացած Իջևան խոշոր համայնքի ավագանու ընտրություններում ընտրողների թիվը եղել է 33090, 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու ընտրություններում ընտրողների թիվը եղել է 24133։ 2022թ․ սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ խոշոր համայնքի ավագանու ընտրությւններում ընտրողների թիվը 22454 է, այսինքն՝ մարզի բոլոր՝ 4 խոշոր համայնքների ավագանու ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 98051։ Ներկայացված բոլոր թվերը պաշտոնական են, ԿԸՀ-ի ներկայացրած։ Հավելեմ, որ 2022թ․ հուլիսի 1-ի դրությամբ, ըստ վիճակագրության պետական կոմիտեի՝ Տավուշի մարզի բնակչությունը կազմել է 121 հազար 500։ Մարզի 121 հազար 500 բնակիչներից 98 հազար 51-ը ընտրողներ են, ուրեմն Տավուշի մարզում ընտրական ցուցակներում չընդգրկված, 0-18 տարեկանների ընդհանուր թիվն ընդամենը 23 549 է։ Ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չեմ հավատում։ Դիմելու եմ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որպեսզի նա բացահայտի մարզի ընտրողների թվի հետ կապված գաղտնիքը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
