««Խաղաղության պայմանագիրը» հայկական կողմի համար հանդիսանալու է համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ». Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Պետք է հստակ հասկանալ, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», ըստ էության, հանդիսանալու է հայկական կողմի համար համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ։
Այսինքն՝ հանդիսանալու է որպես իրավական հիմք, որպեսզի հենց մեր ձեռքերով լեգիտիմացվի Արցախի Հանրապետության կազմաքանդումը և Հայաստանի Հանրապետության մասնատումը։
Կարելի է փաստել, որ «խաղաղության պայմանագիրը» ոչ թե բացելու է «խաղաղության դարաշրջան», այլ հակառակը՝ Հայաստանը երաշխավորված ստանալու է մի իրավիճակ, որն անխուսափելի բելերու է Հայաստանի տարածքների կորստի՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի և հանդիսանալու է հիմք ապագա պատերազմի։
Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ «խաղաղության պայմանագիր» կնքելուց հետո Ադրբեջանն ստանձնելու է «թղթով» պարտավորություններ կասեցնել իր հակահայկական նկրտումները, լտկիաբար ստում են և այդ պնդումների հեղինակների ճակատին կարող եք հանգիստ «ճպացնել» երկու փաստ։
1. Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ԲԱԶՄԱԹԻՎ անգամ հայտարարել է, որ իրենց համար առաջնայինը հանդիսանում է ուժի գործոնը և իրենք ոչ մի միջազգային «փաստաթուղթ» չեն հաշվի առնելու իրենց «պետական» շահերն առաջ մղելու համար։
2. Ադրբեջանը շատ հանգիստ փաստացի չեղարկել է 2020թ. թվականի նոյեմբերի 10 համաձայնագիրը և խախտել է այդ «փասթաղթի» գրեթե բոլոր դրույթները և... հանգիստ մարսել է։ Շարունակելի...»:

«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
2322:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
4321:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5320:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
5420:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
7119:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
6719:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
6419:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
9519:18