Լուծումներ պետք է գտնել, բայց ոչ գովազդն արգելելու ճանապարհով. «Փաստ»
![]() 189 Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 09:30 «Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված, «բեթինգի գովազդի» փաստացի արգելման մասին օրենքը, որ ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 11-ից, լուրջ քննադատությունների տեղիք է տվել մասնագիտական շրջանակներում: Շատերի կարծիքով, օրենքը որևէ օգուտ չի տալու, փոխարենը մեծ վնասներ է հասցնելու սպորտին, լրատվամիջոցներին ու ՀՀ տնտեսությանը: «Խնդիրն այն է, որ սահմանափակումները փաստացի վերաբերում են հայկական ընկերություններին: Սա նշանակում է, որ պարզապես գովազդի վերաբաշխում է լինելու, քանի որ հարթակների մեծամասնությունը, ուր այցելում են հայաստանցիները, հայկական չեն: Օրինակ՝ ռուսաստանյան օնլայն կինոթատրոններ են, և այնտեղ պարզապես արտասահմանյան խաղատների ու խաղադրույքներ կատարելու կայքերի գովազդ է: Այսինքն, մարդիկ այդ գովազդից, առնվազն ինտերնետով, մեծ հաշվով, չեն ազատվելու, ուղղակի գումարը կվերաբաշխվի, կգնա ուրիշ ընկերությունների, որոնք Հայաստանում չեն»,- մեզ հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա, իհարկե, նաև խնդիր է սպորտի համար, լուրջ խնդիր է նաև մամուլի համար, քանի որ օնլայն գովազդի մեծ մասը կրկին այդ ընկերություններից է: «Կարծում եմ՝ լուրջ անկում է ունենալու օնլայն գովազդը: Առնվազն նրանք, ովքեր կգան փոխարինելու, այդ նույն բյուջեները, ըստ իս, չեն ծախսի: Այս առումով առնվազն պետք է հաշվի առնել նաև մամուլի ֆինանսական անկախության հարցը: Եթե այս արգելքը մտնում է՝ պետք է հաշվի առնել այլ լծակներով լրատվամիջոցներին օժանդակելու հարցը»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ, իհարկե, կարևոր հարց է այն հանգամանքը, երբ խաղադրույքներ կատարելը համատարած է դառնում, մարդիկ վարկով խաղադրույքեր են անում, տուն են վաճառում: «Իհարկե, լուծումներ պետք է գտնել,- ասաց մեր զրուցակիցը,- օրինակ՝ եվրոպական երկրներում կան լուծումներ. այսպես կոչված, ավելի պատասխանատու խաղադրույքների ոլորտ ձևավորելու մասին է խոսքը: Այս դեպքում ոչ թե գովազդի ոլորտում, այլ յուրահատուկ ձևով սահմանափակումներ են մտցնում խաղադրույք դնողների համար, որպեսզի թույլ չտան, որ մարդն իր ամբողջ ընտանիքի բյուջեն կարողանա ծախսել խաղադրույքների վրա: Այսինքն, ամեն դեպքում, մեկ որոշմամբ հարցը հաստատ չի լուծվի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
