«Իրավիճակն Էգեյան ծովում նկատելիորեն սրվել է». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Իրավիճակն Էգեյան ծովում վերջին շաբաթներին նկատելիորեն սրվել է Թուրքիայի և Հունաստանի փոխադարձ սադրանքների պատճառով, որոնք իրենց զինված ուժերը բերել են մարտական պատրաստվածության և ռազմանավեր են ուղարկել հակամարտության գոտի։ Հերթական էսկալացիայի համար խթան է հանդիսացել Կիպրոսի հարավային ափերի մոտ Միջերկրական ծովի շելֆում նավթի և գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումը։ Իրավիճակն ավելի սրեց դեպի Եվրոպա գազատարի կառուցման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր այս տարվա հունվարին Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի կողմից։
Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա՝ կազմված Հունաստանից, Եգիպտոսից և Ֆրանսիայից, որին լռելյայն միացել է նաև Իսրայելը։ Եվրոմիությունը փաստացի բռնեց Հունաստանի կողմը, որն Անկարային դրեց անբարենպաստ դիվանագիտական և աշխարհաքաղաքական դրության մեջ։
Որոշ չափով հակամարտությունը ձեռնտու է Էրդողանին, քանի որ այն շեղում է հասարակության ուշադրությունը ծանր տնտեսական խնդիրներից և ընտրություններից առաջ կոնսոլիդացիայի հնարավորություն է տալիս»:

«Նակոլկաներիդ թարգմանությունը ոնց որ հակասության մեջ են մարմնիդ ու հոգուդ հետ, մաքրել տուր, քանի գլխի չեն ընկել»․ Սյուզի Բադոյան
2321:18
«Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի կողքին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
3421:00
«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
4520:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4220:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6719:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5319:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6118:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
11718:12