«Ինչո՞ւ գործը տեղից չի շարժվում». Վահե Հովհաննիսյան
![]() 729 Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 16:12 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը. «Հրապարակը բեկման ակնկալիքով նայում է հարթակին, հարթակը՝ շատանալու ակնկալիքով, հրապարակին։ Բոլոր գիտակից մարդիկ անհուսությունից խելագարվում են, մի քանի հարյուր հազար մտահոգ մարդ սպասում է փոփոխության՝ նայելով հարթակին ու հրապարակին, շատ ավելի մեծ զանգված հասկանում է, որ սա ապրելու ձև չէ, բայց չգիտի, թե ինչ է ուզում, պատրաստ չէ քայլի։ Չափազանց շատ բան է փոխվել. հին պատկերացումներով ու հին ձևակերպումներով հնարավոր չի լինելու համախմբել մարդկանց՝ ներսում, հնարավոր չի լինելու ընկալվել դրսում՝ հարևանների ու պոտենցիալ դաշնակիցների կողմից, հնարավոր չի լինելու պետություն պահել։ Փոխվել է Ղարաբաղի հարցը, փոխվել է Հարավային Կովկասը, հետևաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների բովանդակությունը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր դերը, մեր հասարակությունը, մեր հեռանկարը։ Առանց Արցախ չկա Հայաստան Ղարաբաղյան հարցի բովանդակությունը փոխվել է։ Մինչև 2020թ. «Ղարաբաղի հարցի» տակ ուրիշ բովանդակություն էր, հիմա՝ ուրիշ։ Սա պետք է ընդունել։ Երբ սեպտեմբերի 2-ին և մնացած օրերին ցույց ենք տալիս 1990-ականների մեր փառահեղ հաղթանակների կադրերը, ողջ հարգանքով հանդերձ, կրկնում եմ՝ անձնային, անձնական, պատմական մակարդակներում ողջ խոր հարգանքով հանդերձ՝ այդ հաղթանակը կերտածների հանդեպ, պետք է ընդունել, որ այդ կադրերն այս պահին այլևս ոչ մի կիրառական նշանակություն չունեն։ Դրանք հանրագիտարանային պատմություն են։ 90-ականների փառահեղ հաղթանակների կինոխրոնիկայում չէ այլևս ելքը, կամ՝ Նիկոլի պարզունակ հեռացման մեջ։ Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, չի քննարկվում, բայց Նիկոլին պետք է հաջորդի պետական մտածողությունը։ Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է ահռելի փոփոխություններով անցած երկիր. այդ թիմի նոր էջը այսօրվա իրականությունն է, ու նրանից պահանջվելու է ոչ թե պոպուլիզմ, այլ՝ ծանր իրականության մեջ սոլիդ ու գրագետ քաղաքականություն։ Իշխանությունների ճանապարհները Հայաստանն ունեցել է իշխանություն, որը կառուցել է Լաչինի ճանապարհը, ունեցել է իշխանություն, որը կառուցել է Սոթք-Քարվաճառը, և ունի իշխանություն, որը երկուսն էլ հանձնել է Ադրբեջանին։ Հիմա պետք է ուրվագծվի հաջորդ իշխանությունը, որը, սառը ընդունելով այս աղետալի իրականությունը, կստեղծի պատմության հաջորդ էջը։ Այն չի լինելու շռնդալից, եռատոնի մասնիկ, օրացույցի նոր տոն, բայց այն լինելու է պատմական կարևորության։ Խաղաղ Արցախի կոնցեպցիան Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ունենա Խաղաղ Արցախի մշակված կոնցեպցիան, որով նա կխոսի միջնորդների, հարևանների, հակառակորդի հետ։ Անհատներ ու առաջարկություն Միևնույն ժամանակ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս հետաքրքիր ու կիրառական առաջարկներով։ Իմ առաջարկն է՝ սկսել Ղարաբաղի հարցով ծրագրային մշակումներ՝ հաշվի առնելով նոր, առկա իրողությունները։ Ինքս պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել այդ աշխատանքին։ Ղարաբաղյան հարցի նոր փուլի շուրջ մշակումներ՝ հիմքում ունենալով հստակ բանաձև և համոզմունք՝ Արցախը պետք է մնա հայկական, հայկական Արցախի կորուստը Հայաստանի վերջն է»: Աղբյուրը` Վահե Հովհաննիսյան |
«Այս զառանցանքի նպատակն է ջնջել մեր ինքնությունը, ունենալ վերահսկելի հասարակություն»․ Լիլիթ Գալստյան
110Երեկ, 22:54«ՔՊ-ում դիմագիծ ունեցող մարդ չպետք է լինի, Հայկ Սարգսյանը կլքի ՔՊ-ի շարքերը»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
202Երեկ, 22:42«Ինքնիշխանություն հասկացությունը պետական հռետորաբանությամբ վերածվում է զավեշտի». Հակոբ Բադալյան
129Երեկ, 22:12«Ադրբեջանը պահանջ կդնի, թե ինչ զիջումներ անի Փաշինյանը՝ իրեն օժանդակելու և վերընտրվելու համար»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
160Երեկ, 22:00«Մարտի 1-ի համար պատասխանատվություն կրողները չպետք է մասնակցեն ՀՀ քաղաքական գործընթացներին». Արման Բաբաջանյան
114Երեկ, 20:48«ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները հիմնված են ինքնիշխան հավասարության սկզբունքների վրա». Մարիա Զախարովա (տեսանյութ)
144Երեկ, 20:02«Ի՞նչն է ստիպում մարդկանց մասնակցել ընտրությունների, որտեղ ի վիճակի չեն հաղթելու»․ Կարեն Հեքիմյան
224Երեկ, 19:48«Փաշինյանն անձամբ է իրականացնում երկրի ավերումը և գիտակցում է իր գործած չարիքի ծավալը»․ Լևոն Տեր-Պետրոսյան
167Երեկ, 19:30