«Գուցե ներողություն էլ խնդրեք Միշիկից». Ոսկան Սարգսյան
![]() 259 Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 18:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Գուցե ներողություն էլ խնդրեք Միշիկից 2020թ․ ապրիլին Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Քրեական գործը հարուցվել էր դեռևս 2020-ի մարտ ամսին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում էր կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Հիմա Ինտերպոլով Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, այսինքն՝ Հայաստանի իրավապահ համակարգն օտար, ամայի ճամփեքին այլևս չի որոնում Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին, ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեղադրանքները կե՞ղծ էին։ Միգուցե վերջում էլ նրանից ներողություն խնդրեք իր բարի անունը վարկաբեկելու համար։ 2018-ի թավշյա հեղափոխությունը սուտ դուրս եկավ, մոզի և ոչխար պահեք, կամ, ինչպես կենդանի դասականը կասեր՝ անգլերենի իմացությունն ավելացնելով՝ մոշ աճեցրեք»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
