«Կարևոր է Արցախի հայկականությունը նորանոր ռեսուրսներով լցնելու հնարավորությունների շուրջ խորհելը». Հակոբ Բադալյան
![]() 251 Շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ., 00:13 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ներեցեք, իհարկե, ձևակերպմանս համար, բայց որոշակի կոնտենտային սադոմազոխիզմի մի տեսակ է նաև այն, որ Արցախն այլևս հայկական չէ, այլ՝ ռուսական: Սրա հիմքն այն է, որ ռազմական իմաստով այսօր անվտանգությունը լայն առումով ռուս խաղաղապահների ձեռքին է: Անշուշտ: Բայց, էդ անվտանգություն ասվածը լոկ ֆիզիկական չափման բաղադրիչները չեն: Անվտանգության կորիզը նախ և առաջ հենց այն է, ինչին միտված է արդեն գործողությունը՝ տվյալ դեպքում խաղաղապահ կոչվող առաքելությունը: Ասենք, եթե չկա իքսը, հնարավոր չէ ապահովել այդ իքսի անվտանգությունը: Թվում է, որ շատ բանալ մի բան է: Բայց, այսօր այդ իքսը հայկական Արցախն է: Որևէ մեկն ուզում է դարձնել գուցե ռուսական, որևէ մեկը՝ ադրբեջանական, մեկը՝ իրանական կամ չգիտեմինչական: Այս տարբերակները կարող ենք քննարկել ժամերով և օրերով, բայց այսօր Արցախը կիսված, պարտված, անվտանգության ճարտարապետությամբ զգալիորեն քանդված, բայց հայկական է: Իսկ այդ առումով թե՛ խոցումը, թե՛ ամրացումը սկսվելու է գիտակցությունից, բոլորիս գիտակցությունից՝ պահո՞ւմ ենք Արցախի հայկականությունը, թե՞ ոչ: Այստեղ է նաև, որ տարբեր իրավա-քաղաքական ճաշակներով հայկական մեդիատիրույթը լցնելուց ավելի, կարևոր է Արցախի հայկականությունը նորանոր ռեսուրսներով լցնելու հնարավորությունների շուրջ խորհելը, մարդկանց Արցախում պահելը: Եվ պահելը, ոչ իբրև հուսահատ, բայց հաստատուն հայրենասիրական առաքելություն, երբ մնում են իրենց հողում ի հեճուկս ինչ-որ մեկի: Այլ մարդիկ, որոնք մնում են լիարժեք ապրելու իրենց իրավունքն իրացնելու համար: Այո՛, դժբախտաբար շատ բան ենք ստիպված սկսել զրոյից: Բայց պետք է սկսենք, իսկ մենք առայժմ զբաղված ենք անհատապես միմյանց, և հավաքականորեն մեզ զրոյացնելու ավանդական գործով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
