Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պատերազմում պարտության մեղավորների նշանակումը շարունակվում է». Պետրոս Մակեյան

«Պատերազմում պարտության մեղավորների նշանակումը շարունակվում է». Պետրոս Մակեյան
190
Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 23:40

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում պարտության մեղավորների նշանակումը շարունակվում է

Ինչ-որ առիթով Նիկոլ Փաշինյանը, խոսելով 44-օրյա պատերազմի պարտության պատճառներից, հասկացրեց համատարած դավաճանությունների մասին։ Այսօր Հանրային հեռուստատեսության լրատվությամբ ներկայացվեց, որ պետական դավաճանության հերթական գործն է ուղարկվել դատարան։ Հերթական բառի հնչեցումը կոդավորված պետական քարոզչություն է այն մասին, որ պարտության հիմնական մեղավորը հայ ժողովուրդն է, որով իշխանությունները փորձում են քողարկել իրենց սխալները, անկարողությունը, անկազմակերպվածությունը, հանցավոր անգործությունը և պարտության հիմնական պատասխանատվությունն ու մեղավորությունն իրենցից փոխանցել ժողովրդին՝ միաժամանակ արդարացնելով շարունակական տարածքների հանձնումը թշնամուն»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան