«Վերջին օրերին երկու անգամ հանդիպել եմ Ռուբեն Վարդանյանին». Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին երկու անգամ հանդիպել եմ Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու համագործակցության եզրերն ու ողջունելու նրա որոշումը Արցախ տեղափոխվելու վերաբերյալ:
Մեծ հարգանք ունենալով Ռուբեն Վարդանյանի հայրենանվեր գործունեության նկատմամբ՝ շատ ուրախ եմ նրա որոշման առթիվ՝ այն համարելով լրացուցիչ հնարավորություն Արցախի ներքին ու արտաքին բազում մարտահրավերների հաղթահարման համար: Կարծում եմ՝ դա օրինակելի քայլ է, և հատկապես մասնագիտական դաշտում կայացած յուրաքանչյուր հայ պետք է դիտարկի ու իրացնի Արցախին շարունակաբար աջակցելու բոլոր ձևերի, այդ թվում՝ Արցախում ապրելու և գործելու հնարավորությունը: Իսկ մենք պարտավոր ենք նպաստելու այդպիսի քայլերին և առկա ներուժի պատշաճ իրացմանը:
Նախքան Ռուբենի տեղափոխվելն այստեղ՝ նրա հետ որոշ ծրագրեր էինք իրականացնում Արցախում, իսկ տեղափոխումից հետո, համոզված եմ, ծրագրերի ծավալն ու արդյունքները բազմապատկվելու են: Ռուբենի ներուժն ունեցող մարդը շատ բան ունի Հայրենիքին ծառայեցնելու, հատկապես՝ նման դժվարին պայմաններում:
Կյանքն առաքելության ու ծառայության հնարավորություն ու պարտավորություն է, և ուրախ եմ, որ Ռուբենը չի անտեսում իր բաժին առաքելությունը»:

«Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան»․ Վահան Բաբայան
417:12
Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը
2217:06
«Թալան-թալան գոռալու քողի տակ ռեյտինգի խնդիր են լուծում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
2717:00
«Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»․ Պույա Հոսեյնի
3516:42
Վեճ՝ Էդգար Ղազարյանի և Վահե Ղալումյանի միջև (տեսանյութ)
5116:36
Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել
8616:31
«Մենք կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
5815:48
«Երբ Փաշինյանն ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք, դրանից հետո՞ եք հասկանում, որ պետք է ստուգեք»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
6815:24