«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին»․ Էրդողան
![]() 2877 Շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ., 20:00 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողության» ավարտի մասին․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքներին ի պատասխան սկսված օպերացիայի ավարտի մասին։ Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա դրա քննարկումը իմաստ չունի։ Ըստ պարոն Իլհամից ստացած տեղեկությունների՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղավորվել են անվտանգ դիրքերում: Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ զերծ մնալ Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել նախկին պարտավորությունների համաձայն և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա: Մաղթում ենք, որ մեր տարածաշրջանում նորմալացման գործընթացները հաջողությամբ ավարտվեն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը երկար ժամանակ կապահովվեն»,- ասել է Էրդողանը լրագրողներին՝ Սամարղանդից վերադառնալուն պես։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
