«Այո՛, թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ». Ռոբերտ Քոչարյան
![]() 798 Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 14:06 «Բավականին երկար ժամանակ հանդիպումներ, հարցազրույցներ չեմ ունեցել ու ենթադրում եմ՝ կարող էր տպավորություն ստեղծվել, որ մի կողմ եմ քաշվել ու չեմ զբաղվում ակտիվ քաղաքակությամբ»,- քաղաքացիների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պարզաբանելով պատճառը: «Երբ մշակվում էր «Դիմադրություն» շարժման ծրագիրը, ճանապարհային քարտեզը, մենք տարբեր քննարկումներ էինք անցկացնում և՛ պատգամավորների հետ, և՛ լայն շրջանակներում: Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ Դուք հարթակում չէիք, առաջնորդի դրոշը Ձեր ձեռքին չէր: Առաջնորդի պարտավորությունն է՝ ճիշտ գնահատել իրավիճակը, հետևություններ անել կուտակած փորձից ու ճիշտ քայլերով առաջ շարժվել: Ընտրություններից հետո վերլուծեցինք արդյունքների պատճառները, հիմա մեր գնահատականով առաջին պատճառը եղել է հետևյալը՝ բախվեցին արժանապատիվ խաղաղություն թեզը և խաղաղություն՝ ամեն գնով թեզը, և արժանապատիվ խաղաղությունը մեր բնակչության մի զգալի մասին ուղղակի վախեցրեց. իմ կերպարը, ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց ժողովրդի մեծ զանգվածի, որ կգա ինչ-որ թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել, ինչը կարող է մեր գլխին ևս մեկ պատերազմ բերել»: Քոչարյանի խոսքով՝ ագրեսիայի դեպքում վախն ամենից հզոր բնազդն է ու կա երեք տարբերակ՝ արձագանքելու հարձակմանը. «Պայքարել, փախնել, ենթարկվել կամ ձևանալ, թե մահացած ես: Եվ սա ազդեցություն ունեցավ ժողովրդի պահվածքի վրա: Երկրորդ հանգամանքը եղել է ռևանշիստներ, ղարաբաղցի, հայաստանցի, հին ու նոր, որը սնվում էր երկար տարիներ և որոշակի հետք է թողել: Երբ մենք սկսում էինք «Դիմադրության» շարժում, այս գնահատականն ունենալով՝ որոշումը հետևյալն էր. փորձել այդ վախը չեզոքացնել՝ իմ կերպարն առաջին գիծ չունենալու ճանապարհով ու նաև չառաջացնել հների, նորերի արհեստական թեզի վերակենդանացում: Այս գործոնները չեզոքացնելու համար ես՝ որպես ՀՀ քաղաքացի մասնակցել եմ երթերին, բայց առաջնորդի դերը չեմ տարել»: Նրա խոսքով՝ շարժումը վերջնական նպատակին չի հասել, բայց ՀՀ պատմության մեջ առաջին անգամ այդպիսի զանգվածով, երկարատև կազմակեպված շարժում է եղել: «Ես ոչ մի տեղ չեմ գնացել, ուղղակի փորձել ենք այլ գործիքակազմով մասնակցել այս ամեն ինչին... հիմա փորձելու ենք վիճակը գնահատել և արագ ենք դա անելու... Այո՛, թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ, առաջնորդելու ենք պայքարը»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը: |

«ԼՂ-ից տեղահանվածներին երևանամերձ մարզերում 3 միլիոն էինք տրամադրում, կդարձնենք 4 միլիոն»․ Նիկոլ Փաշինյան
9920:12
«Մարտահրավերներ են ի հայտ գալու համաշխարհային էներգետիկ անվտանգության ոլորտում»․ Ոսկան Սարգսյան
12619:18
Մերցը կոչ է անում Եվրոպային ստանձնել սեփական անվտանգության վերահսկողությունը
17018:33
«Բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ ԼՂ հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու համար»․ Վարդան Օսկանյան
14218:00
«Հույս ունեմ՝ շուտով էս «քաղաքական» փորձանքին կհեռացնեն ԱՄՆ նախագահի աթոռից»․ Սուրեն Սահակյան (տեսանյութ)
19417:42
«Ուլտրագլոբալիստները կրակին բենզին են լցնում». Սարգիս Տեր-Եսայան
16817:12
«Նիկոլը թուրքերի պատվերով է ֆեյքերի ֆաբրիկա քշում, Վիկտորը՝ ռուսական դեգեներատ շրջանակների»․ Միհրան Հակոբյան
15717:00
«Հայաստանում սոցիալական պոպուլիզմի հիթ-շքերթ է»․ Արշալույս Մղդեսյան
13916:18
