Ջալալ Հարությունյանին կանչել են հարցաքննության․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրան կրկին հրավիրել է Հատուկ կարեւորագույն գործերով վարչություն՝ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանից, սակայն նա նշեց, որ որեւէ բան ասել չի կարող:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջալալ Հարությունյանի գործով ՊԲ ողջ անձնակազմը հարցաքննվել է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով
014:12
«Հարցվածների 29,3 տոկոսն ընդհանրապես հավանություն չի տալիս վարչապետի աշխատանքին». Արամ Նավասարդյան (տեսանյութ)
1514:06
«Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կոալիցիա չէինք կազմի»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
3513:48
«Սյունիքը լցված է իրանական անձնագրերով ադրբեջանցիներով»․ Նաիրի Հոխիկյան
5613:18
«Օրենքի առաջ պատասխան են տալու զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք»․ «ՀայաՔվե»
5112:48
«Արման Եղոյաններն այսօր կան, վաղը կարող է՝ չլինեն. ՀՅԴ-ն լինելու է». Գասպար Կարապետյան (տեսանյութ)
6012:42
«Սա Թուրքիայի պահանջն է»․ Նարեկ Մալյան
6412:30
Սիրանուշ Սահակյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը
12712:25