«Մոբիլիզացիոն գործընթացը պետք է իրականացնել ոսկերչական ճշգրտությամբ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական վերջին ագրեսիայի օրերին, դրանից հետո առաջնագծի, սահմանային հատվածի մի շարք ուղղություններով եմ եղել։ Մեծ թվով խնդիրների մասին այս փուլում դեռ չեմ խոսի, սակայն կանդրադառնամ դրանից առանցքայինին։
Ագրեսիայի, մարտական գործողությունների կամ պատերազմի պարագայում մոբիլիզացիոն գործընթացը պետք է իրականացնել ոսկերչական ճշգրտությամբ։
Այն ճանապարհով, որով իշխանությունն է գնում ոչ միայն զինված ուժերի ներուժի կտրուկ աճի չի բերելու, այլ վտանգելու է եղածը։
Կրկնում եմ՝ այս փուլում չեմ ցանկանում դետալացնել ասելիքս՝ նոր պատերազմի սպառնալիքը շարունակում է գլխներիս կախված լինել, սակայն իմ համար արդեն միանշանակ է, որ իշխանությունն առաջնագծի ամրապնդման, անհրաժեշտ ռեսուրսի համալրման, սցենարային զարգացումներին պատրաստ լինելուն ուղղված բավարար քայլեր չի ձեռնարկում։
Նույնիսկ այն ուղղություններում, որտեղ ինչ-որ բան արվում է՝ կամ անելիքը բուն նպատակին չի ծառայում կամ այն իր լիարժեք խնդիրը չի լուծում։
Այս իրադրությունը բնականաբար բարդացնում է զորքերի առաջ դրված մարտական խնդրի կատարումը, մեծացնում մեր զինծառայողների առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված վիճակը։
Մեր զինծառայողների նվիրվածությանը, խնդիր կատարելու քաջությանը, հայրենիքին անմնացորդ նվիրվելուն երբեք չեմ կասկածել, բայց իշխանության վարքագիծն ստեղծված իրադրությունում վնասում է և՛ զորքերի մարտունակության անհրաժեշտ մակարդակին բերելուն, և՛ տեղերում առավել արդյունավետ գործելուն։
Զորքերի համալրումն իրականցրեք այնպես, ինչպես գրված է համապատասխան փաստաթղթերում, պլաններում, այլ ոչ թե ըստ քաղաքական նպատակահարմարության կամ օրվա տրամադրության»։

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
10801:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
10700:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
114Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
124Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
277Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
111Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
108Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
108Երեկ, 16:12