«Մեկը չկա՞ դրան ասի՝ 19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան». Էդուարդ Շարմազանով
![]() 933 Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 14:36 Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևն ասում է՝ մենք ունենք նույնիսկ 19-րդ դարի քարտեզներ։ Մեկը չկա՞ դրան հենց միջնորդների ներկայությամբ ասի՝ տո՛ «ալամեզոն», 19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան։ Ադրբեջան անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։ 19-րդ դարում այսօրվա Ադրբեջանի ողջ տարածքը Ռուսական կայսրության կազմում էր։ Նիկո՛լ, գոնե մի անգամ մի դրական բան արա։ ՄԱԿ-ում ելույթ պիտի ունենաս, չէ՞... Կարիք չկա հասնես Տիգրան Մեծի ժամանակներ, ինչպես դա արեցիր Մյունխենում։ Այսօրվա պետությունների մեծ մասը Տիգրան Մեծի ժամանակ չկային։ Ասեմ՝ իմացի... 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն ու նրա սահմանները նույնիսկ չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։ Ազգերի Լիգան նույնիսկ մերժել է Ադրբեջանի դիմումը՝ անդամակցելու Ազգերի Լիգային։ Կա 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ կոմիտեի 4-րդ հանդիպման արձանագրությունը, ըստ որի՝ Ազգերի Լիգայի Դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն», քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որևէ պետության կողմից։ Ավելին՝ ասվում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը, զբաղեցնելով 40 հազար քառակուսի մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել և միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան/հավանաբար խոսքը մոնղոլ-թաթարական կազմավորումների մասին է/կամ Պարսկաստանը, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։ «Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարևան պարսկական գավառի անուն, որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»։ Սրանք անհերքելի փաստեր են։ Ներկայացրեք այս անհերքելի փաստերն ու 19-րդ դարի «քարտեզների» հետ ուղարկեք դրանց «գրողի ծոցը»»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
