Վթար Արարատի մարզում. հոսպիտալացվածները ոստիկաններ են

Սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են Toyota Corolla և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով КамАЗ–ը բախվել է երկաթե արգելապատնեշին: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ դեպքի վայրում հավաքավածների՝ վիրավորները ոստիկանության ծառայողներ են:

Դանակահարության կասկածյալը ՊՆ ռազմական ոստիկանության ծառայող է
9320:24
Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
14616:12
Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա
11912:36
Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, տապալվել ծառեր, փակվել ճանապարհներ
11710:42
Սևանի գերեզմանատանը՝ մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
203Երեկ, 18:36
Մալաթիա-Սեբաստիայում խաղահրապարակի սղարանը վնասվել է, երեխան ընկել (տեսանյութ)
172Երեկ, 13:42
Պակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 40 զոհ
421Երեկ, 13:30
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում (տեսանյութ)
177Երեկ, 12:54