«Փրկվելու հնարավորություն ու ռեսուրս կա թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ դեսպանատները (ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն) զգուշացնում են իրենց քաղաքացիներին խուսափել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններ մեկնելուց, քանի որ հավանական են ռազմական գործողությունները։
ՀՀ դե ֆակտո իշխանությունները ևս խոստովանում են (տե՛ս, օրինակ, ՄԱԿ-ում կապիտուլյանտի վերջին ելույթը), որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստվում Հայաստանի վրա։
Նորից եմ կրկնում՝ փրկվելու հնարավորություն ու ռեսուրս կա թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում (մի քանի օրով սփյուռքում եմ ու իմ աչքով տեսածն եմ ասում)։ Անհրաժեշտ է, սակայն հեռացնել նրանց, որոնք ոչ միայն ունակ չեն այդ ռեսուրսը կառավարել, այլև չեն ուզում պայքարել։
Ուստի անհրաժեշտ է, որ այլևս ոչ լեգիտիմ հանդիսացող դե ֆակտո իշխանության հեռացումը հանդիսանա լիարժեք ձևակերպված հանրային պահանջ։ Այստեղ ամեն մեկն ունի իր անելիքը։
Այս ֆոնին նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպումը կարևորագույն քայլ է»։

«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
3600:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
40Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
40Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
42Երեկ, 23:36
«Թրամփը Զելենսկիին կոչ է արել հանդիպել Պուտինի հետ՝ Մոսկվայում». #Bloomberg
79Երեկ, 23:25
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
49Երեկ, 22:54
«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
93Երեկ, 22:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
98Երեկ, 22:36