«Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է». Գևորգ Թոսունյան
![]() 428 Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 22:44 Լրագրող Գևորգ Թոսունյանի գրառումը․ «Կարծում եմ՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է՝ անկախ այսօրվա տագնապալի ազդակներից։ Ադրբեջանը դեռևս ընտրել է տեղային էսկալացիաների միջոցով Հայաստանի նկատմամբ պարտադրանքների լեզուն։ Ի վերջո, պետք չէ մոռանալ 2021-ի մայիսի 12-ի և հաջորդ օրերի զարգացումները. այդ ժամանակ ադրբեջանական զինուժն ուներ բոլոր հնարավորությունները պատերազմ սկսելու ու հաջողությունների հասնելու. դիրքերից շատերում անգամ զինվորներ չկային, զինված ուժերը դուրս չէին եկել փետրվարյան շոկից (երբ ԳՇ-ն իմպիչմենտ ներկայացրեց վարչապետին), իսկ ՀԱՊԿ-ի արձագանքը պարզապես խայտառակություն էր։ Մինչդեռ այս վերջին ռազմական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ն ի ցույց դրեց իր կոշտ արձագանքն Ադրբեջանի գործողություններին ու հստակ աջակցությունը Հայաստանին։ Մեկդ կասի, որ ռուսներն են խառը, կարող է դրանից Ադրբեջանն օգտվել, բայց պետք չի մոռանալ, որ մեր բոլոր աղետները վրա են հասել ռուսների ոչ խառը ժամանակահատվածներում»։ Աղբյուրը` Գևորգ Թոսունյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
