«Կապիտուլյացիա ստորագրելու պատրաստակամություն ունեցող քաղաքական ուժերի առկայությունը հրահրում է նոր հարձակումներ». Տիգրան Ուլիխանյան
![]() 212 Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 17:36 ՊՎԾ նախկին պետ, նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը գրում է. «Կապիտուլյացիա ստորագրելու պատրաստակամություն ունեցող քաղաքական ուժերի առկայությունը ՀՐԱՀՐՈՒՄ Է նոր հարձակումներ Եթե որևէ 5 միլիոնանոց ժողովուրդ ԱՅԼ երկրի տարածքում կռվելով տալիս է 300.000 զոհ, ապա սեփական երկրի տարածքը պաշտպանելու համար ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ պետք է լինի զոհել առնվազն 1մլն մարդ։ Այդ պատրաստակամությունը ՀՍՏԱԿ Ու ՏԵՍԱՆԵԼԻ արտահայտելու դեպքում որևէ ոտնձգություն մեր տարածքի վրա չի լինի. մեր տարածքում չկա այնպիսի հարց, որի համար ԱՐԺԵ այդքան զոհ կանխատեսող ակտիվ պատերազմ սկսել, ու հետևաբար չեն սկսի։ Եթե քաղաքական ասպարեզում կա որևէ թիմ, որը պատրաստ է կապիտուլյացիա ստորագրել, թղթով տարածք տալ, ապա թշնամին միշտ գալու է այդ կապիտուլյացիայի հետևից։ Թշնամու մոտ կապիտուլյացիայի, թղթով տարածք ստանալու (այսինքն՝ ԻՐԱՎՈւՆՔԻ զիջման) ակնկալիքը չեզոքացնելու համար բոլորը պիտի ՀԱՅՏԱՐԱՐԵՆ, որ սպառնալիքի տակ ոչինչ չեն ստորագրելու, ոչինչ։ Քանի դեռ այս թեմայի շուրջ քաղաքական կոնսեսուս չկա, թշնամին անընդհատ սպառնալու է, անընդհատ սեպտեմբերի 13 է լինելու, ու մենք կոտորվելու ենք ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ։ Մենք պետք է ՍՊԱՌՆԱՆՔ, որ այդպիսի հարձակումները ԿՎԵՐԱԾԵՆՔ ավելի մեծ ու իրենց համար ՉՀԱՇՎԱՐԿՎԱԾ ու անսպասելի պատերազմի։ Եթե թշնամիներից որևէ մեկն իմանա, որ մի 10.000, 20.000 զոհ պատճառելով կարող է թղթով տարածք վերցնել, ապա անպայման կհարձակվի։ Այդ գինն ընդունելի է։ Հետևաբար կապիտուլյացիա ստորագրելու պատրաստակամություն ունեցող քաղաքական ուժերի առկայությունը ՀՐԱՀՐՈՒՄ Է նոր հարձակումներ։ Այս պահին միայն իշխող թիմն է հայտարարել, որ ԹՂԹՈՎ ոչ մեկին ու ոչինչ չի տալու։ Համակարգային ընդդիմության դիրքորոշումը չկա, կամ հստակ չէ։ Պետք է հստակ արտահայտվեն։ Մեր տարածքի գինը պետք է դարձնել թշնամու համար անընդունելի։ «Տանք, որ պրծնենք» թշնամական նարատիվը ոչ թե չի աշխատում, այլ հակառակ է աշխատում։ «Տալը պիտի բացառես, որ ՉՈՒԶԵՆ, չակնկալեն» կանոնով եմ ես առաջնորդվում»։ Աղբյուրը` Տիգրան Ոլիխանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
