«Փաշինյանը կանգնելու է հայոց պատմության պատասխանատվության պատի տակ». Թաթուլ Հակոբյան
![]() 300 Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 11:30 Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ԱՂԵՏ է, Դուք էլ եք ԱՂԵՏ ու ԴԱՎԱԴԻՐՆԵՐ Մեկնում ես ծայր հարավ-արևելյան առաջնագիծ, պատմություններ լսում, թե ինչպես են մեր 18-20 տարեկան տղաները Հայոց սուրբ հողի համար զոհվել, խեղվել, անհետ կորել հակառակորդի 100-200-անոց, մինչև ատամները զինված ստորաբաժանման դեմ կռվում՝ տասնապատիկ փոքր ուժերով.... Մեկնում ես զորամաս, որտեղ վերջին գիշերն է անցկացրել 18-ամյա տղան, որի անկողնու վրա ծաղիկ է դրված ու սիրտդ կտոր-կտոր է լինում... Մեկնում ես սահմանային գյուղեր, զրուցում հայ մարդու հետ, որ հասկանում է, թե ինչ է կատարվել ու ինչ է մեզ սպասվում և ինչ պետք է անել վերահաս աղետը կանխելու հարցում... Կարդում ես նախկին արտգործնախարարի, վարչապետի, նախագահի, մտավորականի տեքստը և ամոթից գետինը մտնում: Մեկը պատերազմն Ադրբեջանի տարածք է տեղափոխում, մյուսը՝ Պուտինին արդարացնում անուղղակի, երրորդը՝ Շուշին ու Հադրութը բանակցությունների սեղան բերում... Կարելի՞ է այս աստիճան կտրված լինել Հայաստանի իրականությունից... իսկ եթե իշխանություւնն է ձեր ուզածը, անգամ եթե միայն Երևանը մնա, ապա Դուք ԱՆԲԱՐՈ եք ոտքից գլուխ: Նիկոլ Փաշինյանն այս պատերազմը և ամեն օր շարունակվող մեր պարտությունը չկանխելու համար կանգնելու է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ տակ... Բայց այդ պատի տակ կանգնելու են նաև 1997-1998թթ. Հայաստանում Արցախի փրկության անունով ռազմական հեղաշրջում իրականացրած Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը և մյուս դավադիրները... Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
