Նկարչի արվեստանոցից 350 կտավ ու հնաոճ իրեր գողացած տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ: Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված վայր: Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս էր:
Քիչ անց բաժնում հաղորդում է տալիս նկարչի դուստրը: Նա հայտնում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հոր արվեստանոցից գողացել են յուղաներկով արված 350 կտավ, հնաոճ իրեր, այդ թվում՝ պղնձե երեք ինքնաեռ ու կավե կուժ, նաև թվային ֆոտոխցիկ: Դուստրն ուներ նաև որոշակի կասկածներ, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Հիմնավորումն այն էր, որ արվեստանոցի բանալին կար նաև նրա մոտ:
Փաստի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, քննչական գործողություններ, առաջ քաշվեցին վարկածներ: Մանրակրկիտ ուսումնասիրվեց նաև նկարչի դստեր կասկածը, որն արագ հերքվեց:
Ձեռք բերված սուղ տեղեկությունների պայմաններում Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, և հետևողական աշխատանքի արդյունքում ի վերջո պարզեցին կատարողի ինքնությունը:
Ահազանգից վեց օր անց, սեպտեմերի 27-ի առավոտյան Վիկտոր Համբարձումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք:
Ամենակարևորը՝ գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
7319:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
17216:12
2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ
12412:18
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
29410:49
«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
201Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
531Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
219Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
215Երեկ, 10:54