«Ասում է՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի, բայց ինքը մի թթու խոսք չի ասում Ալիևի հասցեին». Էդգար Ղազարյան
![]() 234 Երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ., 12:06 Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է սահմանային իրավիճակի և իշխանությունների պատասխանատվության մասին․ «Ըստ Սահմանադրության 155-րդ հոդվածի՝ Զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են, ԶՈՒ կիրառման մասին որոշումն ընդունում է կառավարությունը, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում ԶՈՒ կիրառման մասին որոշումը, ՊՆ նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում կառավարության անդամներին, այսինքն՝ երկրի սահմանների պաշտպանությունը դա քո՛ պարտականությունն է։ Հիմա, եթե դու չես կարողանում երկրի սահմանների պաշտպանությունը կազմակերպել, նշանակում է այլևս պետություն գոյություն չունի»։ Ղազարյանն անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանի երեկվա գրառմանը․ «Ինքը ասում է՝ տեղի է ունեցել սենց մի բան, փաստը արձանագրում է, ասում է՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի, բայց ինքը չի դատապարտում ադրբեջանցիներին, մի թթու խոսք չի ասում Ադրբեջանի նախագահի հասցեին, որովհետև վախենում է»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
