«Արարատ Միրզոյանը մեծամասամբ դուրս է բերված բանակցային գործընթացից»․ Հայկ Մամիջանյան
![]() 273 Երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ., 15:39 Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասուլիսի ընթացքում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին․ «Դա քաղաքական վատ որակի կրուտիտներով լեցուն ասուլիս էր, միտված էր այլ մարդկանց վրա մեղավորություն գցելու, որոշ դեպքերում էլ՝ երևույթների վրա մեղավորություն գցելու․ կոնկրետ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո աշխարհի լռությունը առ Հայաստան ինքը պատճառաբանեց կորոնավիրուսով, Փաշինյանի՝ մեղավորներ նշանակելու զառանցանքը հասել է գագաթնակետին՝ առաջ մարդկանց էր մեղադրում, հիմա երևույթների է մեղադրում»։ Մամիջանյանը՝ խոսելով հարցազրույցի նպատակներից, նշել է․ «Այդ ասուլիսի առաջնային հասցեատերերից էին իր թիմակիցները, որոնք վստահ եմ՝ մեծ ճնշում են գործում Փաշինյանի վրա՝ կապված ապագայի, և իրենց կաշվի անվտանգության տեսանկյունից, որպեսզի ինքը որոշակիորեն ցույց տա, որ այս կամ այն չափով վերահսկում է գործընթացը, բայց իրականում այն բացարձակապես իր վերահսկողությունից դուրս է։ Իմ տեղեկություններով կարող եմ հայտնել, որ բանակցային գործընթացները իրականացվում են ԱԽՔ-ի, այլ ոչ թե ԱԳՆ-ի խողովակով։ Արարատ Միրզոյանը մեծամասամբ դուրս է բերված բանակցային գործընթացից. էդ հանդիպումները բացարձակ ոչ մի բան չեն նշանակում այս պարագայում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
