«Այդ քարտեզներով ՀՀ զգալի մասը չի ներառվում. խոսքը Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մասին է». ադրբեջանագետ
![]() 705 Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 13:24 Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը խոսել է նախօրեին «Հայկական ժամանակ»-ի՝ հավաստի աղբյուրին հղում արած հոդվածի մասին, որտեղ նշվում է, թե Ադրբեջանն ինչ հինգ կետեր է Հայաստանից պահանջում։ Մասնավորապես՝ 1919 և 1920 թվականների քարտեզներով սահմանազատման և սահմանագծման գործընթացին վերաբերող կետի մասին ադրբեջանագետն ասել է․ «Այդ քարտեզներով ՀՀ զգալի մասը չի ներառվում. խոսքը Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մասին է։ Իրենք, որ հիմա այդպես շտապում են սահմանազատումն անել, դա երկու գործոն է իր մեջ պարունակում․ առաջինը՝ նրանց պետք են հստակեցված սահմաններ, որ եվրոպացիների հետ կարողանան հանգիստ իրենց գործարքները կատարել։ Խաղաղ պայմանագիրը կնքված է, ռազմական գործողությունները չեն վերսկսվի, և ձեր կոմունիկացիաները վտանգված չեն։ Եվ երկրորդը՝ այն տեղերը, որոնք այսօր ադրբեջանցիներն արդեն զբաղեցրել են, դրանք արդեն գրավել են, ուրեմն՝ իրենցն է, այսինքն՝ սահմանազատումը գնալու է նոր սահմանագծով, որովհետև իրենք ՀՀ օկուպացված տարածներում սկսել են ինժեներական աշխատանքներ, նրանք հետքաշման միտք չունեն, ավելին ասեմ՝ առաջքաշման միտք ունեն։ Իսկ այս իշխանությունները ոնց դավաճանեցին արցախահայությանը, նույն կերպ դավաճանելու են սյունեցիներին»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
