Հերթական ապօրինությունը ԵՊՀ-ում. ՀՅԴ ՀԵՄ
![]() 382 Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 11:36 ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հերթական ապօրինությունը ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում կայացվել է հերթական ապօրինի և քաղաքական որոշումը։ Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկայլ, 44-օրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանին, ով շուրջ 5 ամիս գտնվելով ապօրինի ազատազրկման մեջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրությամբ ընձեռնված կրթություն ստանալու իր իրավունքը։ ԵՊՀ ռեկտորատը մերժել էր Տարոն Մանուկյանի ծնողի դիմումը՝ թույլատրել նրան մասնակցել միջանկյալ քննություններին հեռավար, պատճառաբանելով, որ համալսարանը հեռավար կրթություն չի իրականացնում: Հարկ է նշել նաև, որ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը դիմում էր ներկայացրել Արթիկ ՔՀԿ-ում անազատության մեջ գտնվող ուսանողի համար քննությունները կազմակերպելու համար, ինչը համալսարանի ռեկտորատի կողմից բազում պատճառաբանություններով կյանքի չի կոչվել։ Տարոն Մանուկյանի կողմից Արթիկ ՔՀԿ դիմումի դրական արձագանքից հետո անգամ ԵՊՀ ռեկտորատը պատասխանել է, թե ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը հեռավար կրթության իրավունք չունեցողների ցանկում է՝ անուղղակիորեն մերժելով քննություն հանձնելու տարբերակները։ Նույն պատասխանը եղել է Տարոն Մանուկյանի ծնողների կողմից ԿԳՄՍ փոխնախարարին ուղղված դիմումից հետո։ Հիշեցնենք, որ 2020 թվականից Քովիդ 19 համաճարակով պայմանավորված ՀՀ բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններն անցել էին կրթության հեռավար անցկացմանը: ՀՅԴ ՀԵՄ-ը դիում է բոլոր միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններին, այլ երիտասարդական միություններին՝ կոչ անելով դատապարտել մարդու հիմնարար իրավունքների հերթական խախտման դեպքը։ Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվող ՀՅԴ ՀԵՄ անդամենրին, ցանականում ենք ըդնգծել, որ թշնամուն Հայաստանի հանրապետության դեմ սանձազերծած պատերազմների արդյունքում չի հաջողվել որևէ կերպ ընկճել Հայաստանի ու հայության ազատագրության դատին անգամ կյանքի գնով ծառայելու երդում տված դաշնակցականներին, վստահ ենք, որ դա չի հաջողվի անել նաև Հայաստանի փաստացի իշխանություններին»։ Աղբյուրը` ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն |
«Երևանում հազարավոր երեխաներ չեն կարողանում այցելել մանկապարտեզ»․ Գևորգ Ստեփանյան
212Երեկ, 12:12«Նոր չափորոշիչներով որոշ դասագրքեր դեռևս բացակայում են»․ Արաքսիա Սվաջյան (տեսանյութ)
32113.08.2025, 12:06«Դարակազմիկ մտքերով հիմնավորել են պատերազմի անհրաժեշտությունը»․ Հայկ Դեմոյան
35306.08.2025, 17:06«Դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տալիս եմ 72 ժամ». Հայկ Դեմոյան (լուսանկար)
44505.08.2025, 22:00«Հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին». Հայկ Դեմոյան
40505.08.2025, 10:36«Լուրեր են տարածվում, որ մտադիր են վաճառել Պուշկինի անվան դպրոցի շենքը»․ Կարեն Հեքիմյան
60203.08.2025, 14:54«Այս տարի բուհ է ընդունվել 9788 դիմորդ, թափուր է մնացել 1174 տեղ»․ Կարո Նասիբյան (տեսանյութ)
65401.08.2025, 13:54«Չպետք է թույլ տանք, որ Գյումրիում լինեն նմանատիպ մանկապարտեզներ». Մարտուն Գրիգորյան (լուսանկար, տեսանյութ)
72430.07.2025, 14:48