«Աննա Հակոբյանն այդպես էլ չի հասկացել, թե ինչ է Ղարաբաղը հայ ժողովրդի համար». Նարինե Մկրտչյան
![]() 330 Երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ., 17:24 Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ»-ում «Հայ կանաց մեռալային լռությունը» վերնագրով իր խո՞հը, թե՞ հոդվածն է հրապարակել, ուր ափսոսանք է հայտնում 2018թ. ամռանն իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի տապալման և դրա հետևանքով՝ ղարաբաղյան վերջին պատերազմի զոհերի համար: Անթաքույց ինքնագոհությամբ պարուրված այդ հրապարկման մեջ Աննա Հակոբյանը թեթևակի կասկած է հայտնում, թե այդ արշավը կկանգնեցներ պատերազմը, բայց ինքն էլ իր կասկածն անմիաջապես փարատում է. «Բայց մենք չգիտենք էլ, որովհետև չենք գործել»: «Երկու տարի է՝ մտածում եմ՝ արդյո՞ք այդ ե՛ս բավարար ջանք չներդրեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեջ: Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար»,-շարունակում է իր խոհերը ՀՀ ղեկավարի կինը: Աննա Հակոբյանը կարող է հանգիստ շունչ քաշել. խաղաղության իր արշավը ոչ միայն չի ձախողվել, այլև իրականություն է դարձել, իհարկե, ոչ թե խաղաղության տեսքով, այլ Ղարաբաղի հանձնման, Հայաստանի տարածքների բզկտման և մեծաթիվ զոհերի: Սա այն է, ինչ բերել է հայ ժողովրդի համար Աննա Հակոբյանի ամուսինը՝ ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարտվողականություն և պարտություն, որի անունը Փաշինյան ընտանիքը «խաղաղություն» է դրել: Մարտնչող պացիֆիզմով պարուրված այդ խաղաղությունը մեզ ոչ միայն պատերազմից չի ազատել, այլև մղել է պերմանենտ պատերազմների արյունոտ դաշտ՝ հայ ժողովրդին դատապարտելով հուսաբեկության: «Հայկական ժամանակի» նախկին գլխ. խմբագիր և լրագրող Աննա Հակոբյանն այդպես էլ չի հասկացել, թե ինչ է Ղարաբաղը հայ ժողովրդի համար, թե ինչպես և ինչու է ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին ազատագրվել Ղարաբաղը և ինչու է Հայաստանի ժողովուրդը դիմագրվել պատերազմական և հետպատերազմյան զրկանքներին: Աննա Հակոբյանը երբեք չի հասկանա այն կամավորներին, ովքեր առաջնագիծ էին մեկնում ոչ թե գետնատարած խաղաղության, այլ Ղարաբաղի ազատության համար: Նա այդպես էլ չի հասկանա այն մայրերին, որոնց զավակները զոհվեցին, բայց հաղթանակի փոխարեն կապիտուլյացիան եկավ: Աննա Հակոբյանը կարող է արձանագրել, որ իր խաղաղության իր արշավը հաղթել է, սակայն պարտվել է Հայաստանն ու հայ ժողովուրդը»: Աղբյուրը` Նարինե Մկրտչյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
