«Հայաստանի համար մի պատուհան է բացվել, որը պետք է օգտագործել». Սուրեն Սուրենյանց
![]() 254 Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 09:42 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանի համար մի պատուհան է բացվել, որը պետք է օգտագործել. վաղը դարձյալ ուշ է լինելու Անշուշտ, ԱՄՆ-ի ակտիվ միջամտությունը կայունության որոշակի գործոն է հայ- ադրբեջանական հարաբերություններում: Սակայն Հայաստանի քաղաքական էլիտան ու հասարակությունը մեծ սխալ արած կլինեն, եթե այս գործոնը չարաշահեն, ինչպես ժամանակին կարծեցին, թե արցախյան առաջին պատերազմից հետո Ռուսաստանը մշտապես երաշխավորելու է մեզ համար նպաստավոր ստատուս- քվոն: Հիմա նույն իրավիճակն է: Վաշինգթոնը Բաքվին ճնշում/ հորդորում է, որ վերջինս իր օրակարգը կամ դրա մի մասը բավարարված կարող է տեսնել բանակցային ճանապարհով՝ Ալիևին հետ պահելով կրակելուց: Այսպիսով, Հայաստանի համար մի պատուհան է բացվել, որը հնարավոր է դարձնում հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Պետք է օգտվել այս պատեհությունից, որովհետև Վաշինգթոնը չունի Բաքվի վրա ազդելու անսահմանափակ ռեսուրսներ ու, ի վերջո, չի երաշխավորում երկարատև մի ստատուս-քվո, որտեղ հակամարտության կողմերը չեն կարողանում գալ բանակցային լուծման»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
