Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մեկ-երկու ամիս չի՛, արդեն մեկ տարուց ավել է»․ Գեղամ Մանուկյան

«Մեկ-երկու ամիս չի՛, արդեն մեկ տարուց ավել է»․ Գեղամ Մանուկյան
179
Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 16:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Yerevan Today-ին տված հարցազրույցում խոսել է ռուսական թելեգրամյան ալիքների երեկ հրապարակած փաստաթղթի հավաստիության մասին․ «Մեկ օր է՝ իշխանությունները լռում են և ենթադրելի է, որ իրական փաստաթղթի նախագիծը բացահայտվել է։ Իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, արցախահայության իրավունքների պաշտպանության գործից, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Փաշինյանը թաղում է Արցախյան հարցը... Իշխանությունը վաղուց էր ձեռքերը, և Փաշինյանի հայտնի խոսքը՝ «գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար», որը մեկ-երկու ամիս չի՛, արդեն մեկ տարուց ավել է։ Գոնե հիմա գերիների ծնողները պետք է պատկերացնեն, որ այս իշխանությունն իրենց զավակներից ձեռքերը լվացել է»։

«Մեկ-երկու ամիս չի՛, արդեն մեկ տարուց ավել է»․ Գեղամ Մանուկյան