«Ո՞վ է ապահովելու Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Որքան էլ Ադրբեջանը պնդի, որ Արցախը պետք է զինաթափվի, որքան էլ դրան ձայնակցի Հայաստանի իշխանությունը, դրան հակառակ Արցախը ոչ թե պետք է ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը՝ մեծացնի իր պաշտպանունակությունը, օգտագործի ինքնապաշտպանական ողջ պոտենցյալը։
Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում։
Իսկ ո՞վ է ապահովելու Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը՝ պատասխանատվությունից փախած, իր արյունակիցներին դավաճանած ՀՀ իշխանությո՞ւնը, Ադրբեջա՞նը, թե՞ դա «միջազգային երաշխիքներով» է արվելու։
Եթե դեռ գոյաբանական խնդիր լուծելու շանս կա, ապա դրա հիմքում պետք է լինի Արցախի պաշտպանական ռեսուրսն իր ինստիտուտներով ու համակարգերով, որոնք առողջացման, ռեֆորմների լուրջ անհրաժեշտություն ունեն»։

«Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան
2601:06
«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
5000:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
4400:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
6600:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
68Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
74Երեկ, 23:18
Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները
82Երեկ, 22:54
«Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան
84Երեկ, 22:36