Արայիկ Հարությունյանն այսօր է հանդիպելու Փաշինյանի հետ. «Հրապարակ»
![]() 697 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 09:36 «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրն է ժամանել Երևան, սակայն ՀՀ իշխանությունները, որոշ տեղեկություններով, տարբեր պատրվակներով դեռ չեն հյուրընկալել արցախցի գործընկերներին։ Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան, երբ պրահյան հանդիպումից ու Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածություններից հետո Արցախում բողոքի ալիք բարձրացավ, Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Արցախպրեսին» հայտնեց, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: «Այցի հիմնական նպատակն է՝ քննարկել 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնել էր Ավանեսյանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
