«Չնայած անհուսալի թվացող իրավիճակների՝ բեկում մտցնելու հնարավորություն դեռևս կա». Տիգրան Աբրահամյան
![]() 646 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 16:30 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախի հետագա ճակատագիրը բացի արտաքին մեծ ազդեցությունից մեծապես կախված է Արցախի ներսում իրական իրադրության ճիշտ գնահատումից և դրան համարժեք գործելուց։ Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա։ Ե՛վ կառավարման, և՛ անվտանգային, և՛ սոցիալ-տնտեսական առումով պետք է գնալ արմատական փոփոխությունների, ընդ որում՝ աչքի տակ ունենալով սցենարային զարգացման տարբեր իրավիճակները։ Եվ ամենակարևորը՝ արցախցիների հետ պետք է ներսում անկեղծ խոսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին, հասկանան, թե ինչ է կատարվում Արցախի ու իրենց շուրջ, գիտակցեն, թե հանուն ինչի են գնում զրկանքների և ինչ ակնկալիքներով։ Չնայած անհուսալի թվացող իրավիճակների՝ բեկում մտցնելու հնարավորություն դեռևս կա, բայց դա մեծ աշխատանք է պահանջում՝ կոմպետենտ մարդկանց ներգրավման և եղած սուղ ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով։ Այդ ճանապարհին գործընթացներից պետք է դուրս թողնել աթոռապաշտներին, արկածախնդիրներին, դժվար պահերին փախչողներից և, իհարկե, ՀՀ իշխանություններից սնվող/ուղղորդվողներին»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
