«Նա որևէ գիտելիք չունի ո՛չ միջազգային հարաբերություններից, ո՛չ Արցախից»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 300 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 16:18 Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը 24TV-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն այլևս չունի ռեսուրսներ և հնարավորություններ՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ազատությունը․ «Նա որևէ գիտելիք չունի ո՛չ միջազգային հարաբերություններից, ո՛չ Արցախից։ Եթե իրենք դա գիտեին, բայց 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին, մուրճը ձեռքներին գյուղերով ման էին գալիս, ուրեմն գայիք, մարդկանց ասեիք, որ պոտենցիալ չկա այլևս պայքարելու Արցախի համար»։ Հայրապետյանը նաև խոսել է այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության մասին․ «Մարդը, որ ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, մի քանի տարի անց չէր կանգնի ԱԺ-ում ասեր՝ «նախկինները ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս»։ Սերժ Սարգսյանը թողել էր իրավիճակ, երբ Հայաստանը շատ մոտ է եղել պատերազմին։ Մենք պետք է պատրաստվեինք պատերազմին, որպեսզի Ադրբեջանը միշտ գերադասեր բանակցային ճանապարհը։ Իսկ հիմա Փաշինյանը չունի լուծում և ելքեր, բայց ունի նպատակ՝ ամեն գնով պահել իշխանությունը։ Նա անկանխատեսելի մարդ է, որովհետև ըստ իրավիճակի է շարժվում․ վեր կկենա, կտեսնի՝ այդ օրը ինչպիսի՞ն է միջազգային իրավիճակը, մի բան կասի, հետո՝ մեկ այլ բան։ Նա եկել է իշխանության՝ խոստանալով պայքարել ինքնորոշման իրավունքի համար, ամիսներ անց ասել՝ նշաձողը իջեցնում ենք առ իրավունքներ և անվտանգություն, մի քանի ամիս անց առհասարակ ասել, որ այլևս չեն կարող պայքարել Արցախի համար»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
